01.21.12
Newsyman
Ինչպես դառնալ միլիոնի տեր
Փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է դառնալ միլիոնատեր: Միլիոնատեր ասածս կապ չունի օլիգարխների, բիզնեսմենների, Գեյթսերի, Աբրամովիչների, Պուտինների ու Քոչարյանների հետ (կապ չունի ոչ այն պատճառով, որ նրանց ունեցվածքն արդեն վաղուց միլիարդներով է հաշվվում, այլ նրա, որ փորձելու ենք գտնել արդար աշխատանքով և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով միլիոնատեր դառնալու բանաձևը), պարզապես միլիոնի տեր, ով ցանկացած պահի կարող է թռչել Սինգապուր, լողալ այստեղ և վերադառնալ, միլիոնի տեր, ով, եթե մի օր անսպասելիորեն պարզի, որ թոքերի քաղցկեղ ունի՝ չընկնի հեռու-մոտ բարեկամների դռները, տունը չվաճառի, ֆեյսբուքում իր բուժման համար էջ չբացեն ու գումար չփոխանցեն իր հաշվեհամարին՝ իբրև հիվանդ մուրացկանի, միլիոնի տեր, ով կարող է արժանապատիվ ապրել ու մեռնել: Read More

























